ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ԳՇ պետը` Արցախի պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է Արցախի հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում։
ՀՀ ԳՇ պետը ծանոթացել է նաև ռազմական և թիկունքային նշանակության օբյեկտների աշխատանքներին: