Դանակահարություն Վանաձորում. դանակահարվածները հայր ու որդի են, կասկածյալը` նրանց ազգականը

Դանակահարության մեջ կասկածվում է տուժածներից մեկի քրոջորդին, որին իրավապահներն արդեն հայտնաբերել են։ Պարզվել է, որ երիտասարդը դանակահարել է իրեն հայհոյելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է գրանցվել Վանաձորում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել հայր և որդի՝ մոտ 50 և 25 տարեկան։ Երկուսն էլ դանակահարված են եղել։

Երևանում Volkswagen-ի վարորդը բախվել է ծառին, ապա էլեկտրասյանը. կան տուժածներ

Բժիշկները վիրահատել են տղամարդկանց, և նրանց հաջողվել է փրկել տուժածների կյանքը։

Բուժհաստատություն այցելած իրավապահները, սակայն, չեն կարողացել տուժածների հետ զրուցել, քանի որ նրանք ֆիզիկապես ի վիճակի չեն եղել որևէ բան ասել։

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ

Ըստ Վանաձորում շրջանառվող որոշ լուրերի՝ իրավապահները հայտնաբերել են դանակահարվածներից մեկի քրոջորդուն, որը կասկածվում է մորեղբորն ու մորեղբոր որդուն դանակահարելու մեջ։ Ազգականները կենցաղային հարցի շուրջ վիճել են, որը ավարտվել է միջադեպի մասնակիցներից երկուսի դանակահարությամբ։

Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հոր և որդու հագին եղած հագուստները:

Սպանություն Հրազդանում. տղամարդը տնից դուրս է եկել ու դանակահարվել

 

Նախաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմանում, Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վանաձոր քաղաքի 1996թ. ծնված երիտասարդն իրեն հայհոյելու համար դանակով հարվածել է հասակակցին և նրա հորը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը ժամը 01:50-ին մեղայականով ներակայացել է ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: Նա ձերբակալվել է: