ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանում ավտոբուսն ընկել է Կուենգա գետով անցնող կամրջից։ Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ողբերգական պատահարի հետևանքով 19 մարդ է մահացել, 6-ը հոսպիտալացվել են։
Ավտովթարը տեղի ունեցել այսօր առավոտյան։ Սրետենսկից Չիտա մեկնող Kia Granbird ավտոբուսը հատել է կամրջի թույլատրելի հատվածն ու կողաշրջվել։ Դրանում 44 մարդ է եղել։ Սկզբում հայտնում էին 10 զոհի մասին, ապա 15, վերջին տվյալներով` վթարից զոհերի թիվը հասել է 19–ի։
ԱԻՆ-ում այս տեղեկությունը հաստատել են և նշել, որ ավտոբուսի ընկնելու մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 09:38-ին:
Վթարի հետևանքների վերացմանը մասնակցում են 30 մարդ։ Տուժածների տարհանման համար նախատեսվում է ներգրավել Աղետների բժշկության սանիտարական ավիացիան:
Պայթյուն Սիրիայի թուրքական բազայում․ կան զոհեր ու վիրավորներ