ՀԱՊԿ–ի գովազդն եմ անում. Բիշքեկում Փաշինյանի պատասխանը զարմացրեց լրագրողին. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու է իր սմարթֆոնով նկարել ՀԱՊԿ–ի պայմանագրի ստորագրությունները և ինչու է դա տեղադրել Facebook–ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Սա ՀԱՊԿ–ի գովազդի համար է արվում։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման տեսանյութում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու ինքն իր սմարթֆոնով լուսանկարեց ՀԱՊԿ պայմանագիրը։ 

Մեկ հովանու ներքո. ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ՀԱՊԿ-ից հաջորդ տարի

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին «Ռոսիա-1»-ի լրագրողի աչքից չի վրիպում, որ ստորագրելուց հետո ՀՀ վարչապետը լուսանկարում է փաստաթուղթը։ Նա մոտենում է Փաշինյանին և փորձում պարզել` ինչը և ինչու նկարեց։ Հայաստանի վարչապետն անկեղծորեն ասում է, որ միայն ղեկավարների ստորագրություններն է լուսանկարել, ավելին` արդեն հասցրել է այդ լուսանկարը  Facebook–ի իր էջում տեղադրել։

«Այս քայլով ես կազմակերպությանն եմ գովազդում»,–ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։  Փաշինյանը նաև նկատել է, որ ՀԱՊԿ–ը տարածաշրջանի անվտանգության հարցում կարևոր դերակատարում ունի։

«Հատկապես մեր տարածաշրջանում ՀԱՊԿ–ը մեծ դերակատարում ունի։ Ես միշտ ասել եմ, որ այն կարևոր է կայունության և խաղաղության պահպանման հարցում»,–ասել է Փաշինյանը։

Ջամալյան. «ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամագրումը մեզ համար ցանկալի հեռանկար չէ»

Հարցազրույցի այդ հատվածը դիտեք 23։20 րոպեից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28–ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացավ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդի նիստը։ ՀԱՊԿ–ի կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։