«Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով». Սուրենյանը չքնաղ լուսանկարներ է հրապարակել

Հայաստանի մայրաքաղաքում երկու օր իշխող մառախուղի արդյունքում հրաշք լուսանկարներ են հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում հրաշալի լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է ծխով պատված գիշերային Երևանի գեղեցկությունը։

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

«Երևանի երեկվա մառախուղը մոտ 1 կմ բարձրությունից։ Շնորհակալություն Սուրեն Սարգսյանին նման ֆանտաստիկ սիրուն ֆոտոներ անելու համար»,–լուսանկարները մակագրել է Սուրենյանը։

Լուսանկարները, իրոք, աննկարագրելի գեղեցիկ են ու լույսով ողողված։ Սուրենյանի հրապարակումը կարճ ժամանակում 5000-ից ավելի «լայքի» է արժանացել։

Կցրտի, անձրև ու ձյուն կգա. եղանակի տեսություն

Շատ օգտատերեր նաև մեկնաբանություններ են գրել, նրանցից մեկը հիշել է հայտնի երգի բառերը. «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով»։