Արարատում էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային. կան տուժածներ

Տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Արարատի մարզում էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գեղարքունիքում գայլերը 23 ոչխար են հոշոտել