Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի ցնցման հզորությունը կազմել է 4 բալ։ Էպիկենտրոնում այն գրանցվել է 16 կմ խորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանում 4 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այսօր՝ տեղական ժամանակով 14։06-ին, Ադրբեջանի հյուսիսարևմտյան հատվածում` Զագատալում, երկրի սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժ է գրանցել։

Ալբանիայում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքները. լուսանկարներ

Ցնցման հզորությունը կազմել է 4 բալ։ Էպիկենտրոնում այն գրանցվել է 16 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Իրանի և Թուրքիայի սահմանին ևս երկրաշարժ էր գրանցվել։ Սահմանի մոտակայքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 4,8 բալ։

Աղետի գոտու 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանան