«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

Ինժեներ Դորևիան Տեսորեն առաջին անգամ չէ Հայաստանում։ Սակայն մայրաքաղաքում եզակի շրջագայության շնորհիվ հետաքրքիր նորություններ է բացահայտել երկրի անցյալի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան․ Խորհրդային ժամանակներում ապրած յուրաքանչյուր մարդ հաստատ գիտի՝ եթե երկրում իտալացի զբոսաշրջիկ կա, ուրեմն արկածներ են սպասվում։ Սակայն 53-ամյա իտալացի Դորիան Տեսորեն Երևանում լայնածավալ արկածներ չունեցավ․ նա սահմանափակվեց սեփական «ես»-ի ներքին արկածներով։  Նա առաջին անգամ չէ մեր երկրում, աշխատանքի բերումով հաճախ է Հայաստան այցելում։ Արդեն այնքան է հարմարվել հայաստանյան իրականությանը, որ հասցրել է նկատել հայկական այբուբենի ամենահաճախ հանդիպող տառերը՝ «ա», «ն», «ս»։

«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

Երիտասարդ ժամանակ իտալացին Գերմանիայում որպես ինժեներ է աշխատել։ Այդ ժամանակ ահ ու սարսափ էր տածում Խորհրդային Միության հանդեպ։ Երևանյան հաճախակի այցերն էլ չէին ազատել նրան այդ վախից․ մայրաքաղաքի կենտրոնը վաղուց արդեն խորհրդային չէ, թեև խորհրդային տարիներին Երևանի ճարտարապետությունը յուրահատուկ էր, նման չէր 15 հանրապետությունների ճարտարապետությանը։ Սակայն  Տեսորեն որոշեց մասնակցել «Սյուրռեալիստական Երևան» խորագրով յուրօրինակ շրջագայությանը։ Դրանից հետո և՛ Հայաստանի մայրաքաղաքը, և՛ Խորհրդային Միությունը նրա համար բոլորովին այլ տեսք ստացան։

«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

«Սյուրռեալիստական Երևան» շրջագայության ժամանակ մասնակիցները զբոսավարի ուղեկցությամբ ծանոթացել են մայրաքաղաքի թաքնված կողմերին։ Ոչ միայն Կասկադ, եկեղեցի ու Հյուսիսային պողոտա։ Մասնակիցները մեկ օրվա մեջ ծանոթացել են Երևանի տարբեր ժամանակաշրջաններին` 1970 թվականին կառուցված Շախմատի տուն, 21-րդ դարում բացված ԹՈՒՄՈ-ի շենք։ Շրջագայության մասնակիցներին նաև զուտ երևանյան էքստրիմ էր սպասվում․ պտույտ «Նիվաներով»՝ բարձր ռաբիս երաժշտության ներքո։ Դրանից անմիջապես հետո մասնակիցները հայտնվեցին Օպերայի և բալետի թատրոնում ու լսեցին ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձը։

«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

ԹՈՒՄՈ ստուդիայում խորհրդային ու ժամանակակից մշակույթը կողք կողքի են՝ հաստափոր հանրագիտարանների կողքին վերջին տարիներին հրապարակված գրքեր են դրված։ Իսկ գրապահարաններին կից հին բազկաթոռ կա։ Զբոսավար Գևորգ Բաբայանը, մատնանշելով այն, ասում է զբոսաշրջիկներին, որ դա իր մանկության ամենահարմար աթոռն է։ Ճշտելով, որ բազկաթոռն իսկապես խորհրդային է` Դորիան Տեսորեն մի քանի անգամ նստեց ու վեր կացավ, հաստատելով, որ այն իսկապես հարմարավետ է։

«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

«Չեք պատկերացնում, ինձ համար ամբողջ կյանքի ընթացքում Խորհրդային Միությունը հրեշ էր։ Հատկապես, երբ Գերմանիայում էի ապրում, մեզ նկարագրում էին այդ պետությունը որպես չարիք մարդկության համար, իսկ այսօր նայում եմ այս ամենին՝ Շախմատի տանը, Օպերայի շենքին, այս բազկաթոռին ու հասկանում եմ, որ Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր։ Սա ինձ համար ցնցող է», - ասում է  փայլող աչքերով զբոսաշրջիկը։

«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

 «Սյուրռեալիստական Երևան» շրջագայությունը երկրորդ անգամ էր անցկացվում։ Հայաստանում նախկինի պես գերակշռում են դասական էքսկուրսիաները եկեղեցիներով, սակայն իրավիճակը հետզհետե փոխվում է։ Զբոսաշրջության զարգացման երիտասարդ մասնագետները նոր գաղափարներ են բերում։