Պայթյուն Սիրիայի թուրքական բազայում․ կան զոհեր ու վիրավորներ

Միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինվորականներ ու Սիրիայի ընդդիմությանն աջակցող թուրք գրոհայիններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող Թել Հալաֆ քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է SANA գործակալությանը:

Սիրիական զորքերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել Կամիշլիում

Գործակալության տվյալներով ՝ միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինվորականներ և Սիրիայի ընդդիմությանն աջակցող թուրք գրոհայիններ:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անասնաբուժական կլինիկայի շենքի մոտակայքում, տուժողները բուժման նպատակով տեղափոխվել են Թուրքիա:

Բացի այդ, Ռաս ալ-Այն քաղաքում գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում տեղացիներից խլած ունեցվածքը բաժանելու պատճառով։

Գեղամյան. «Մերձավոր Արևելքի վերաձևումն ավարտվում է»

Նոյեմբերի 6-ին թուրք զինվորականները փորձել են ականապատել Սիրիայի Ալ-Ախրաս գյուղը։ Գործողության ընթացքում մեքենան պայթել է, ինչի հետևանքով թուրք զինվորականները մահացել են։ Մահացածների հստակ թիվը չի նշվում։

Սիրիական զորքերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել Կամիշլիում

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին պաշտոնական Դամասկոսը դիմել է համաշխարհային հանրությանն ու խնդրել ազդեցություն գործել Անկարայի վրա, որ Թուրքիան դադարի ագրեսիվ գործողություններ իրականացնել երկրի հյուսիս-արևելքում։ Սիրիայի իշխանությունը վստահ է, որ դա հակասում է Աստանայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին։