ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 30-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան անմիջապես տարել են վիրահատարան, քանի որ հրազենային վնասվածք է ստացել։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ են գտնվում բուժհաստատությունում, որոնք փորձում են պարզել կատարվածի մանրամասները։
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ըստ շրջանառվող որոշ լուրերի` տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Կենտրոն վարչական շրջանից, ուստի չի բացառվում, որ նա վնասվածքը ստացած լինի հենց Կենտրոնում։
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել տուժածի կյանքը փրկել
Իրավապահները պարզում են նաև, թե ինչ տեսակի հրազենից է կրակոցներ արձակվել։