Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Երկու երկրների առաջնորդները անդրադարձել են 2020 թ-ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններին և դրանց ազատ, թափանցիկ կազմակերպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ երկու երկրների ղեկավարների հանդիպումը։

Նշենք, որ նոյեմբերի 30-ից աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետն ավելի վաղ այցելել էր մարտական հենակետեր, հանդիպել զինծառայողների հետ։