«Տալիս եմ իմ համաձայնությունը». Վիտալի Բալասանյանը կպայքարի Արցախի նախագահ դառնալու համար

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կոնֆերենս դահլիճում կայացել է Արցախի «Արդարություն» կուսակցության 2-րդ (արտահերթ) համագումարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արցախի «Արդարություն» կուսակցությունը 2020 թվականի ընտրություններում առաջարկելու է Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 30–ին, Արցախի «Արդարություն» կուսակցության 2-րդ (արտահերթ) համագումարում հայտարարել է կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, հայտնում է artsakhpress.am–ը։

Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի թեկնածու է

Կուսակցության համանախագահի խոսքով՝ «Արդարություն»-ը գտնում է, որ երկրի կառավարչի և ղեկավարի ունակություններով օժտված անձը, որի կարիքը Արցախի ժողովուրդը և համայն հայությունն ունի այսօր` Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանն է:

Վերջինս կարծում է, որ Արցախն արդեն կայացած պետություն է իր ինստիտուտներով:

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում

«Այո, դեռևս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ»,-նշել է Վիտալի Բալասանյանը:

Արցախի բանակցությունները կշարունակվեն 2 երկրներում նախագահական ընտրություններից հետո՞

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վիտալի Բալասանյանն ասել է, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է մտնում հանուն ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության: