Սարսափելի վթար Նորագավիթի սկզբնամասում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Ճանապարհային ոստիկանության չգործող պահակետի մեջ մխրճվելու հերթական դեպքն է գրանցվել, հերթական անգամ` մահվան ելքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այսօր լուսադեմին սարսափելի վթար է տեղի ունեցել Արտաշատի խճուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, Երևանի ուղղությամբ ընթանալիս, մխրճվել է ճանապարհին ոստիկանության անշարժ պահակետի մեջ, որը տեղակայված է Նորագավիթի սկզբնամասում և արդեն մի քանի տարի չի գործում։

Ձորաղբյուրում տղամարդը խանութի տանիքում հոսանքահարվել է և մահացել

Երիտասարդ վարորդը` մոտ 25-30 տարեկան, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանները, քննիչներ ու հրշեջներ։

Իրավապահները պարզում են վարորդի ինքնությունը։

Սպանություն Հրազդանում. տղամարդը տնից դուրս է եկել ու դանակահարվել

Նշենք, որ սա ՃՈ չգործող անշարժ պահակետի շինության մեջ մխրճվելու առաջին դեպքը չէ, ընդ որում` առաջին դեպքը չէ, երբ բախումը մահվան ելք է ունենում։

Վթարների հետևանքով արդեն ավերվել է նաև շինությունը։

Հերթական սարսափելի դեպքը. Արարատի մարզում հայրը որդուն կախված է հայտնաբերել