ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Նախկին երկու նախագահները սփյուռքին վերագրել էին «կթու կովի» կարգավիճակ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնին, որի ընթացքում նվիրաբերվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։
Sputnik
Սուրենյանց. «Նախկին երկու նախագահները սփյուռքին վերագրել էին «կթու կովի» կարգավիճակ»

Այս տարի ամենաքիչ գումարն է հավաքվել 2006 թվականից ի վեր, բայց ասել, որ հեղափոխության պատճառով Հայաստանի և սփյուռքի միջև եղել է ավելի մեծ խզում, անկեղծ չի լինի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

«Հայաստան-սփյուռք ինստիտուցիոնալ ճգնաժամն առաջացել է դեռևս նախկին իշխանությունների օրոք, երբ հատկապես նախկին երկու նախագահները սփյուռքին վերապահել էին «կթու կովի» կարգավիճակ: Բայց մյուս կողմից, հավաքված քիչ գումարը խոսում է այն մասին, որ հեղափոխության արժեքները Հայաստանում չեն կապիտալիզացվել»,- նշում է Սուրեն Սուրենյանցը:

«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, անցած մեկ ու կես տարվա ընթացքում ավելի մեծ ակնկալիքներ ունեին կառավարությունից, որոնք իրականություն չեն դարձել: Այո՛, կա հակակոռուպցիոն պայքար, սակայն բացակայում են քաղաքական, սոցիալական և տնտեսական հիմնարար, արմատական բարեփոխումները, և մարդկանց կյանքի որակը չի բարելավվում:  

«Եթե անգամ կա տնտեսական աճ, ապա այն ներառական բնույթ չի կրում, և մարդիկ աճն իրենց կենսամակարդակի վրա չեն զգում: Կարճ ասած՝ կա որոշակի հիասթափություն, և դա այն բառն է, որ լավագույնս արտացոլված է հեռուստամարաթոնի համեստ գումարի հավաքման մեջ»,- նշում է Սուրեն Սուրենյանցը:

Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել Թանկյանին, Քարդաշյանին ու Օհանյանին. տեսանյութ

Քաղաքագետն, այնուամենայնիվ, ընդգծում է, որ վարչապետը հաջողված տեխնոլոգիա է կիրառել՝ դիմելով երեք հայտնի մարդկանց: Փաշինյանի ցանկությունն է, որ ավելի քիչ գումար ավելի շատ մարդ տա, քան մեծ գումարներ նվիրաբերեն քիչ մարդիկ: Վարչապետն, ըստ էության, կիրառում է համազգային բյուջեի գաղափարը: Բայցևայնպես, Փաշինյանի քայլն, ըստ քաղաքագետի, արմատապես չի փոխի իրավիճակը: Հայաստանն ավելի շուտ պետք է դառնա ոչ թե հանգանակություններով ապրող, այլ ներդրումային գրավչություն ունեցող երկիր: