ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները Փարիզի աճուրդում վաճառվել են 117 հազար եվրոյով։ Այս մասին նշված է Drouot աճուրդի տան Twitter–յան էջում։
«Կայսրության երկրպագուներն առաջվա պես շատ են», – գրված է հաղորդագրության մեջ։
Կոշիկների սկզբնական արժեքը գնահատվել է 50-80 հազար եվրո։
Աճուրդի տան կայքում նշված է, որ այդ կոշիկները Նապոլեոնի հագին են եղել այն ժամանակ, երբ նա աքսորված է եղել Սուրբ Հեղինե կղզի։ Քանի որ մահից առաջ կայսրը բաժանել է իր իրերը, կոշիկները հայտնվել են Նապոլեոնի համհարզ Անրի Բերտրանի մոտ։ Նա դրանք տվել է քանդակագործ Կառլո Մարոչետիին, երբ վերջինս աշխատել է Նապոլեոնի ձիավոր արձանի վրա։ Քանդակագործի որդին էլ ավելի ուշ փոխանցել է սենատոր Փոլ Լե Ռուին, որի ժառանգների մոտ էլ պահվել են կոշիկները։
Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը վաճառվել է աճուրդում
Երկարաճիտ կոշիկներից դատելով` կարելի է ասել, որ կայսրը 40 չափի կոշիկ է հագել, իսկ նրա հասակը 169 սմ է եղել։
Աճպարար Հարություն Հակոբյանի ինքնագիրը դարձել է առցանց աճուրդի ամենաթանկ լոտը