ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարտահրավեր է նետել Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևային։
Խոսենք հայերեն. Ալիևան իր թիմով նախագիծ է գործարկում Վրաստանի հայերի համար
«Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու»,– գրել է Զոհրաբյանը facebook-ի իր էջում։
Պատգամավորը հիշեցրել է, որ օրերս Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին, որը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է:
«Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն: Բայց քանի որ այս բաջին հատկապես վերջին շրջանում անցնում է քաղաքական, դիվանագիտական կոռեկտության բոլոր սահմանները, ես challenge`մարտահրավեր եմ նետում Ադրբեջանի փոխնախագահին ու վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ»,– գրում է պատգամավորը։
Լապշին. «Իմ հետևից ուղարկել էին Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը». բացառիկ
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին Մեհրիբան Ալիևան Telegram-ի իր պաշտոնական էջում հայտնել էր, որ իր միակ երազանքը Ղարաբաղի հողում ադրբեջանական մուղամ լսելն է։