Ինչպես անցավ Զոհրաբ Մնացականյանի կնոջ կազմակերպած ցուցահանդեսը. լուսանկարներ

Sputnik

Հայաստանում ավանդական դարձած «Ամանորի տոնավաճառն» այս տարի իրականացվեց ՀՀ արտգործնախարարի տիկնոջ` դաշնակահարուհի Իրինա Իգիթխանյանի նախաձեռնությամբ։

Միջոցառման բացմանը մասնակցող Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տոնական միջոցառումը կարևոր հարթակ է` Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին դիվանագիտական տարբեր հարցերի շուրջ միավորելու համար։

«Փորձ է արվում օգտակար լինել մեր գործընկերներին, իրենց ընտանիքներին, որոնք աշխատում են Հայաստանում, ավելի հասանելի, ավելի հասկանալի դարձնել իրենց համար Հայաստանը, Հայաստանի արժեքները, մշակույթը, լեզուն»,– ասաց Մնացականյանը:

Նախարարը գոհունակություն հայտնեց, որ իր կնոջ հետ միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ներգրավված են եղել նաև այլ դիվանագետների կանայք, որոնք այդ միջոցառումների միջոցով հայերեն են սովորում։

Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան

Մնացականյանը նշեց, որ ցուցահանդեսը տոնի զգացում է առաջացնում` մոտեցնելով սպասվող Ամանորը։

Միջոցառումը բարեգործական է, հասույթը տրամադրվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին աջակցելու ծրագրին, հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը և ընտանեկան խնդիրներով զբաղվող մեկ այլ բարեգործական կազմակերպության: Միջոցառմանը մասնակցում են 13 դիվանագիտական ներկայացուցչություն։

Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

1 / 21
Ամանորի տոնավաճառ
2 / 21
Իրինա Իգիթխանյան
3 / 21
Ամանորի տոնավաճառ
4 / 21
Ամանորի տոնավաճառ
5 / 21
Ամանորի տոնավաճառ
6 / 21
Ամանորի տոնավաճառ
7 / 21
Ամանորի տոնավաճառ
8 / 21
Զոհրաբ Մնացականյան
9 / 21
Ամանորի տոնավաճառ
10 / 21
Christmas Bazaar
11 / 21
Ամանորի տոնավաճառ
12 / 21
Ամանորի տոնավաճառ
13 / 21
Ամանորի տոնավաճառ
14 / 21
Ամանորի տոնավաճառ
15 / 21
Ամանորի տոնավաճառ
16 / 21
Ամանորի տոնավաճառ
17 / 21
Ամանորի տոնավաճառ
18 / 21
Ամանորի տոնավաճառ
19 / 21
Ամանորի տոնավաճառ
20 / 21
Ամանորի տոնավաճառ
21 / 21
Ամանորի տոնավաճառ