«Թույլին պետք է ոչ թե քամահրանքով վերաբերվել, այլ օգնել». Նիկոլ Փաշինյանն Արցախում է

Հայաստանի վարչապետի արցախյան այցի մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից

«Տալիս եմ իմ համաձայնությունը». Վիտալի Բալասանյանը կպայքարի Արցախի նախագահ դառնալու համար

Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի թեկնածու է

Պաշոնական հաղորդագրության համաձայն` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 30-ին, այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Փաշինյանը շտապում է Արցախ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքն է

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին և այլ հարցերի:

Ադրբեջանը կրկնակի շատ է խախտել հրադադարի ռեժիմը. Արցախը դիմել է համարժեք գործողությունների

«Փոխադարձ հարգանքն այն ամենակարևոր բանն է, որ մենք պետք է ունենանք: Գիտեք, ամեն մարդ յուրովի է. մեկը մի տեղ ուժեղ է, մյուսը մի տեղ թույլ և այլն, և այլն, բայց հիշեք, որ երբեք չկա բացարձակ ուժեղություն և թուլություն: Մեկն այսօր կարող է բանակում լինել համեմատաբար, ավելի թույլ, վաղը՝ քաղաքացիական կյանքում, մի ուրիշ իրավիճակում, կարող է լինել շատ ավելի ուժեղ: Եվ հետևաբար, պետք է միշտ այս բանն աչքի առաջ ունենալ: Թույլին պետք է ոչ թե քամահրանքով վերաբերվել, այլ օգնել, որովհետև թույլ չկա, զինվորը թույլ չի լինում, զինվորը ձեր թիկունքն է, մենք իրար թիկունքն ենք, և հետևաբար, մենք պետք է իրար այդպես վերաբերվենք»,–ասել է վարչապետ Փաշինյանը։

Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան

Այնուհետև վարչապետը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: