ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական առաջարկությամբ, ըստ որի՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին պետք է ՀՀ պետական բյուջե վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, ծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում և պարտավորվի ներկայանալ զորահավաքներին:
Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից. կառավարության նոր օրինագիծը
Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:
Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդիներն ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից
Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ այս օրինագիծը կունենա լուրջ խնդիրներ և կհանդիպի լուրջ դիմադրության՝ ելնելով մի քանի գործոններից: Օրինագծը ենթադրում է, որ կլինեն երկու տիպի քաղաքացիներ. ոմանք կունենան այդ հնարավորությունը, ոմանք՝ ոչ, և այստեղ մենք կունենանք խնդիր արդեն Սահմանադրության հետ, որում հստակ արձանագրված են քաղաքացիների պարտավորությունները:
«Օրինագիծը պարունակում է մի քանի բաղադրիչներ, որոնք ունեն շատ լայն ընդգրկում: Փաստորեն, ներդրվում է ռեզերվիստական ծառայության գաղափարը, որովհետև զորահավաքների հանգամանքը բնորոշ է ռեզերվիստական ծառայությանը: Դրանով, փաստորեն, պետք է վերակառուցվի ԶՈՒ ներկայիս զորահավաքային ընդհանուր համակարգը, թեև մեկ օրենքով դա անհնար է անել»,-նշում է Դավիթ Հարությունովը:
Փորձագետի դիտարկմամբ՝ թեև ասում են, որ այդ գումարները պետք է ուղղվեն պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը՝ շատացնելով պայմանագրային ծառայողների քանակը, սակայն վերջիններիս հարցը չի սահմանափակվում միայն գումարի հանգամանքով, քանի որ ՀՀ-ում կա նաև մարդկային ռեսուրսի խնդիր: Որքան էլ բանակը գումարներ ունենա, միևնույն է, դեռ երկար ժամանակ չենք ունենա բացառապես պրոֆեսիոնալ բանակ:
Դավիթ Հարությունովը համոզված է, որ օրինագիծը սոցիալական, քաղաքական, քարոզչական խդիրներ է ունենալու: Այն այս պահին իրականացնելու ռեսուրսներ պարզապես չկան, որովհետև զինված ուժերի համալրման մեջ որոշակի բաց կառաջանա: