Առավոտը` մեր երթուղայիններում. զվարճալի տեսանյութը «սպանել է» համացանցը

Ամեն օր երթուղայիններով էքստրեմալ պայմաններում երթևեկող ուղևորների ցավը համաշխարհային բնույթ է կրում և քաջածանոթ է ամենատարբեր երկրների քաղաքացիներին։ Նման մի տեսանյութ, որը հասարակական տրանսպորտում երթևեկելու մասին է, արդեն մեծ տարածում է  գտել համացանցում։
Sputnik

Տեսահոլովակում աթոռներին նստած երիտասարդների մի խումբ նմանակում է նոր արթնացած և հորանջող ուղևորներին։ Շուտով հայտնվում է վարորդը, որն առավել քան առույգ է։ Նա այնքան «հիասքանչ» է վարում երևակայական  երթուղայինը, իսկ ճանապարհներն էլ այնքան խորդուբորդ են, որ ուղևորները, որոնք դեռ մեկ րոպե առաջ ննջում էին, թենիսի գնդակի են վերածվում ու այսուայն կողմ «շպրտվում»։

«Իսկ շարժվել և քորել կարելի՞ է». ինչպես է փոքրիկ աղջնակը գեղեցկանում. զվարճալի տեսանյութ

Սարսափելի՞, թե՞ զվարճալի սմարթֆոն. պատյանը մարդու մաշկի է նման. տեսանյութ

Շուտով «երթուղային» է բարձրանում արկղով ուղևորը, որն արդեն ստիպված է ոտքի վրա երթևեկել։ Թե ինչ է տեղի ունենում հետո, կարելի է հեշտությամբ պատկերացնել, իսկ ավելի լավ է` դիտել։

Քույրերը թվերք պարեցին և հողաթափով հարված ստացան մայրիկից. զվարճալի տեսանյութ

Օգտատերերը հիացած են զվարճալի տեսանյութով, մեկնաբանություններում հետաքրքիր պատմություններ են գրում երթուղայինների իրենց արկածներից։ Այդ մեկնաբանությունների հիման վրա կարելի է ոչ թե տեսանյութ, այլ մի ամբողջ ֆիլմ  նկարահանել։

Ինչպես Արուս Տիգրանյանը կերավ մատուցողի բերած կտրոնը. զվարճալի տեսանյութ