Ադրբեջանը կրկնակի շատ է խախտել հրադադարի ռեժիմը. Արցախը դիմել է համարժեք գործողությունների

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամփոփել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 220 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ. ՀՀ ԱԳՆ

Ըստ հաղորդագրության` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց:

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Համեմատության համար նշենք, որ նախորդ շաբաթ` նոյեմբերի 17-ից 23-ը, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 140 անգամ` արձակելով 1300 կրակոց:

«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը