ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Սիրիայի Կամիշլի քաղաքի շրջակայքում խոցվել է անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Նշվում է, որ այն պատկանում է թուրքական ուժերին։
Ի դեպ, Կամիշլի քաղաքում բնակվում է մի քանի հազար հոգանոց հայ համայնք։
Հովհաննիսյան․ «Գիշերը Կամիշլիում արյունալի է եղել․ հայերի մասին դեռ տվյալներ չկան»
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով` ուղղված էին Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում ավելի քան վեց ժամ բանակցել են Սիրիայի հարցի շուրջ և համաձայնագիր ստորագրել։
Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին
Ըստ ռուս–թուրքական համաձայնագրի` Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս:
Քրդական ուժերը սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը 10 կիլոմետր խորության վրա՝ դեպի արևելք և նույնքան դեպի արևմուտք: