ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները կաշառք ստանալու համար բռնել ու բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները խոշոր չափի կաշառք են ուզել. ԱԱԾ–ն 12 տարվա վաղեմության դեպք է բացահայտել
Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։
Տեսուչին բռնել են կաշառքի առարկա հանդիսացող 55.000 դրամից 25.000 դրամը ստանալուց անմիջապես հետո։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։
Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է։
Փաստաբանների պալատի 2 անդամ դատապարտյալից 7000 դոլար կաշառք են վերցրել. ԱԱԾ տեսանյութը