Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Բրիտանիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ–ի համար։ Ռազմական փորձագետ Վլադիմիր Լիտովկինը Sputnik ռադիոկայանի եթերում անդրադարձել է այդ հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Ռուսաստանն իրական սպառնալիք է ՆԱՏՕ–ի համար»,– հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը RUSI պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտում նախընտրական բանավեճերի ժամանակ։

Ինչպես են Բալթյան երկրները պայքարում Ռուսաստանի «Ջեյմս Բոնդերի» հետ. տեսանյութ

«Իրական սպառնալիք կա Ռուսաստանի կողմից, օրինակ` ՆԱՏՕ–ի համար։ Ռուսաստանը քայլ առ քայլ, միլիմետր առ միլիմետր փորձարկում է մեր վճռականությունը», – ասել է նախարարը, որի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

Ուոլեսի կարծիքով` Ռուսաստանն այդ նպատակի համար օգտագործում է Ուկրաինային` պատերազմ վարելու հիբրիդային միջոց կիրառելով։

Նախարարը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքին, Եվրամիությանը և երկրներին, որոնք մտնում են Five Eyes (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա) հատուկ ծառայությունների միության մեջ, վերահսկողության տակ առնել իրավիճակը և «վճռական պատասխան տալ Ռուսաստանին»։

Ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Լիտովկինի կարծիքով` նախարարի ասածը չի կարելի լուրջ ընդունել ։

Սիրիական Դումայի սցենարով. Ռուսաստանի ՊՆ–ն նախազգուշացրել է Սիրիայում սադրանքների մասին

«Դա խոսում է թագավորության պաշտպանության նախարարի հոգեկան հիվանդության մասին։ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, չի մոտենում ՆԱՏՕ–ի սահմաններին։ Այդ ՆԱՏՕ–ն է մոտենում Ռուսաստանի սահմաններին և այնտեղ տեղակայում զգալի քանակությամբ զորքեր։ Իսկ խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանն ինչ–որ մեկին սպառնում է, ամեն ինչ ոտքից գլուխ շուռ տալու, պատճառը և հետևանքը փոխելու փորձ է։ ՆԱՏՕ–ն ռմբակոծել է Հարավսլավիան, ներխուժել Իրաք, Աֆղանստան, Լիբիա։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը

ՆԱՏՕ–ի որոշ անդամներ մինչև հիմա անօրինական կարգով Սիրիայում են, սիրիական նավթն են գողանում։ Ռուսաստանը երբեք այդպես չի վարվել և չի վարվում։ Ուստի նրանք վախեցնում են Եվրոպայի բնակչությանը` նրանից ամերիկյան զենք գնելու փող պոկելու համար, ստեղծում վախի մթնոլորտ. այդպես ավելի հեշտ է կառավարել բնակչությանը», – ասել է Վիկտոր Լիտովկինը Sputnik ռադիոկայանի եթերում։