Հրաձգություն Լոնդոնում. ոստիկանությունը փակել է կամուրջը

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փակել է Լոնդոնի կամուրջը հրաձգության մասին ահազանգներից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Լոնդոնի կամրջի վրա այսօր հրաձգություն է տեղի ունեցել։ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանում։ Միջադեպի մանրամասները հայտնի չեն։ Այս մասին հայտնում է Սքոթլենդ Յարդի Twitter–ի էջը։

Հրաձգություն Լոնդոնում. ոստիկանությունը փակել է կամուրջը

Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին դեռ պաշտոնական տեղեկություն չկա։ Սակայն ականատեսների խոսքով` կամրջի վրա հրաձգություն է եղել։ Այս պահին ոստիկանները փակել են այն։

Հայտնաբերվել է Եղիսաբեթ I–ի դիմանկարը, որով գայթակղում էին նրա փեսացուներին

Twitter–ում հրապարակված գրառման մեջ Սքոթլենդ Յարդը հորդորում է այդ տարածքում գտնվող քաղաքացիներին հետևել հրահանգներին։