Հետաձգված չվերթերի ինքնաթիռները շուտով վայրէջք կկատարեն «Զվարթնոցում»

Մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում չվերթեր են հետաձգվել, սակայն հիմա օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Չվերթերը հետաձգվել են մառախուղի պատճառով, չեղարկվել է նաև Վարշավայից չվերթը։ Մոսկվայից Երևան մեկնող երկու ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանում, մյուսը` Սոչիում», – նշեց նա։

Հովհաննիսյանը հաղորդեց, որ Սոչիում վայրէջք կատարած ինքնաթիռը Երևան կժամանի ժամը 16։00–ին, իսկ Աստրախանում վայրէջք կատարած ինքնաթիռը` ժամը 17։05–ին։

Վրաստան չվերթերի արգելքի պատճառով ռուսական ավիաընկերությունները միլիարդների վնաս են կրել

«Հիմա օդանավակայանն ընդունում է ինքնաթիռները», – ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կառավարում է Երևանի և Գյումրու օդանավակայանները։ Ընկերությունը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին։

Ստամբուլ–Երևան չեղարկված չվերթը. մոտ 150 ուղևորներ մնացել են Թուրքիայում