ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը մեկնաբանել է ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ներմուծելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ներմուծելն ապագայի հարց է: Այս մասին այսօր` նոյեմբերի 29–ին, Մոսկվայում «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» XIV միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը։

«Միասնական արժույթը կապված է ապագայի հետ։ Որպեսզի միասնական արժույթը հաստատվի, այն պետք է ավելի մրցունակ լինի։ Ըստ էության, բիզնես է ծավալվում և հաշվարկվում այն արժույթով, որը ձեռնտու է ծախսերը նվազեցնելու համար»,–բացատրեց Կուդրինը։

Ցանկացած այլ արժույթ պետք է ավելի կայուն, ավելի իրացվելի լինի։ Այն պետք է ընդունվի մյուս երկրների կողմից։

«Ինձ թվում է, որ ԵԱՏՄ–ն կուտակում է նման ներուժ, բայց դա ապագայի հարց է։ Դա մի օր հնարավոր կդառնա»,–ենթադրում է Կուդրինը։

Վալովայա. ԵՏՄ–ում միասնական արժույթ սահմանելը ոչ թե ուտոպիա է, այլ` հակաուտոպիա

ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

Նրա խոսքով` Եվրասիական զարգացման բանկ մտնելու` Հունգարիայի ցանկությունը լավ ազդանշան է ինտեգրացիան ամրապնդելու համար։ Դա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ–ն աճում և զարգանում է։

Իր հերթին ԵԶԲ կառավարման նախագահ Անդրեյ Բելյանինովը նշեց, որ կյանքն ինքն է հուշում, թե որ արժույթներն են գերիշխող ԵԱՏՄ տարածքում։

Փոխվարչապետն առաջարկում է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

«Ազգային արժույթները հաշվարկելիս հնչում են 40%, 50% թվեր։ Ժամանակը ցույց կտա։ Ակնհայտ է, որ տեղի է ունենում փախուստ դոլարից»,–նշեց Բելյանինովը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։