Արմեն Սարգսյանին հրավիրել են Դավոս

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիրը նամակ է գրել ՀՀ նախագային` նշելով, որ ակնկալում է Դավոսում լսել ՀՀ նախագահի կարծիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել է Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ մասին նշված է Շվաբի նամակում։

«Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումն ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության վերաբերյալ: Ինձ համար պատիվ կլինի ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Դավոսում՝ առաջատար փորձագետների, գործարարների և կառավարությունների ղեկավարների հետ քննարկումներ ունենալու տեխնոլոգիաների, հատկապես քվանտային հարցերին առնչվող օրակարգի շուրջ։ Ակնկալում եմ Ձեր ակտիվ ներգրավվածությունը և ուրախ կլինեմ ողջունելու Ձեզ հունվարին՝ Ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը»– նշել է Շվաբը։

ՀՀ նախագահի նստավայրի աշնան գույները. Արմեն Սարգսյանի նոր ֆոտոշարքը դուր է եկել մարդկանց

Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպումը նախատեսված է 2020 թվականի հունվարի 21-24-ը։

Դեռևս այս տարվա հոկտեմբերի 7-ին Ժնևում Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Կլաուս Շվաբն ասել էր, որ հետաքրքրված են ապագայի, գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն Դավոսի ֆորումի շրջանակում լսել նրա տեսակետները նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային համակարգերի, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։

Հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքը, որը միավորում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ տարեսկզբին ձևավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։

Սարգսյանը հյուրընկալել է Լավրովին և ջերմ ողջույններ փոխանցել Պուտինին