«Սև ուրբաթ» պատգամավորների համար. Թբիլիսիում ընդդիմությունը կրկին փողոց է դուրս եկել

Ցուցարարները մտադիր են խաթարել պատգամավորների աշխատանքը, բայց ոստիկաններն արդեն շրջապատել են Վրաստանի խորհրդարանի շենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Տասնյակ մարդիկ Թբիլիսիում` խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք խոստանում են «սև ուրբաթ» կազմակերպել իշխող կուսակցության պատգամավորների համար։ Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։

Նոր կանոնները կստիպեն բժիշկներին լքել Վրաստանը. փորձագետ

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են կրկին արգելափակել խորհրդարանի շենքի մուտքերը։ Ցուցարարների շարքում կան ընդդիմության առաջնորդներ, «Ամոթ է», «Փոխիր» և «Համարձակվիր» երիտասարդական շարժումների ներկայացուցիչներ։

Վրաստանի խորհրդարանի շենքին մոտեցել են ոստիկանության ուժեր։

Մելիքյան. «Վրացական զարգացումները զերծ են արտաքին ազդեցությունից»

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, քանի որ խորհրդարանը տապալել է ընդդիրմադիրների` խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական բարեփոխումների պահանջը: Ցուցարարները պնդում են, որ բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:

Թբիլիսիում ցուցարարների շարքերն ընդլայնվում են, իշխանությունը չի զիջում

Նոյեմբերի 18–ին իրավապահ մարմինները ցրել են ընդդիմության ցույցը Թբիլիսիի կենտրոնում։ Գործի է դրվել հատուկ տեխնիկա։ Հատուկ նշանակության ջոկատը կիրառել է ջրցաններ և քանդել ցուցարարների վրանները։