ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Samsung-ը պատրաստվում է սմարթֆոնների 28 մոդել թարմացնել` «զինելով» նրանց Android 10-ով։ Այս մասին հայտնում է SamMobile-ը։
Նշվում է, որ հաջորդ տարվա սկզբից կթարմանան Galaxy Note 9 Series, Note 10 Series և S10 Series մոդելների սմարթֆոնները։
Ապրիլին նոր օպերացիոն համակարգը կստանան S9 Series, J Series, A Series սմարթֆոնները, ինչպես նաև՝ Galaxy Tab պլանշետները։
Չեն թարմացվի Fold, M series և A50s մոդելները։
Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը
Բացի դրանից, ի տարբերություն իր մրցակիցների, ընկերությունը չի պատրաստվում իր նախորդ ֆլագմաններին զրկել հիմնական ֆունկցիոնալության չափաբաժնից։
Հերթական ավտոարտադրողը «ներխուժեց» էլեկտրամեքենաների ինդուստրիա. տեսանյութ