ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ներկայացրել է Գոհաբանության օրվան նվիրված «Closed on Sunday» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել են նրա հարազատները։
Քանյեն Հիլարիից լավն է. Դեն Բիլզերյանը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Մասնավորապես, տեսահոլովակում նկարահանվել են Քիմ Քարդաշյանը և երեխաները, նրա մայրը` Քրիս Ջեները, Քիմի քույրը` Քորթնին, և ազգականները։ Տեսահոլովակը նկարվել է Վայոմինգ նահանգում, որտեղ գտնվում է Քանյեի ֆերման, որը նա վերջերս գնել է 14 միլիոն դոլարով։
Տեսահոլովակի սցենարը յուրահատուկ է. ռեփերն ու կինն արթնանում են անապատում։ Նրանք վեց տարեկան Նորթի, երեք տարեկան Սեյնթի, 11–ամսական Չիկագոյի և 6–ամսական Սալմի հետ պառկած են ժայռերի մեջ, և սկսում են զարգանալ բավական տարօրինակ իրադարձություններ։ Դրանից հետո նրանց են միանում Քրիս Ջեները և Քորթնի Քարդաշյանը։
«Կարո՞ղ եք Քիմին պատկերացնել որպես ԱՄՆ առաջին տիկին». Քանյեն նախագահ դառնալ է ուզում
Տեսահոլովակը Youtube–ում հավաքել է ավելի քան մեկ միլիոն «լայք»։ Բայց Քիմը այն տարածել է նաև Instagram–ում։ Նա երկու սթորիզ է հրապարակել։
Առանց թիկնապահի և արգելափակոցների. Քանյե Ուեսթը «մահացու» համերգ է տվել բանտում. տեսանյութ
Ավելի վաղ Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2024թ–ին ԱՄՆ–ի նախագահի պաշտոնում։ Նա հավելել է, որ Քիմը հիանալի առաջին տիկին կլինի, քանի որ հիմա զբաղվում է հասարակական գործունեությամբ, ավելին, իրավաբանական կրթություն է ստանում։ Բայց դա ռեփերի միակ աղմկահարույց հայտարարությունը չէ։ Նա նաև նշել է, որ իր ծրագրերն իրագործելուց հետո կփոխի անունը և կդառնա Christian Genius Billionaire (Հանճարեղ Քրիստոնյա Միլիարդատեր)։