ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Անհայտ կնոջ դիմանկարի տակ ռեստավրատորները հայտնաբերել են երիտասարդ Եղիսաբեթ I-ի հազվագյուտ պատկերը։ The Guardian–ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Bonhams աճուրդի տունը։
Նշվում է, որ կտավի տերերը չգիտեին, թե ով է պատկերված եղել նրա վրա, մինչ այդ փորձաքննության չեն տվել։
Պարզվել է, որ ներկերի հին շերտերի տակ, որոնք թվագրվում են ենթադրաբար XIX դարով, Անգլիայի թագուհու դիմանկարն է։ Կտավը ստեղծվել է 1562 թվականին, թագադրումից 3 տարի անց, և դարձել այն ժամանակ մոտ 29 տարեկան Եղիսաբեթ I–ի ամենավաղ պատկերներից մեկը։
Եղիսաբեթ II–ը հրաժարվել է բնական մորթուց
Ինչպես նշել է Bonhams–ի հին վարպետների բաժնի տնօրեն Էնդրյու Մաքքենզին, «աշխատանքը նախատեսված է եղել այն նպատակով, որպեսզի պոտենցիալ փեսացուները տեսնեն թագավորական կնոջ թարմ և նուրբ կերպարը»։
Այն ժամանակ խորհրդարանը թագուհուց պահանջում էր ամուսնանալ։
Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն միլիարդատիրոջ հետ կապի պատճառով
Տարբեր ժամանակներում Եղիսաբեթ I–ի փեսացուներն են համարվել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը, Ավստրիայի էրցհերցոգներ Ֆերդինանդը և Կառլ II–ը, Շվեդիայի թագավոր Էրիկ XIV–ը։
Դիմանկարը նախատեսվում է աճուրդի հանել Լոնդոնում դեկտեմբերի 4-ին` նախնական 150-250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ։