Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Երևանի կենտրոնում. ո՞րն էր պատճառը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է տարածել, որ մի քաղաքացի կառավարության շենքի մոտ փորձում է ինքնահրկիզվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց 38-ամյա մի քաղաքացի փորձում է ինքնահրկիզվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Դեպքի վայրում գտնվողներից մեկը Sputnik Արմենիայի լրագրողին հայտնեց, որ քաղաքացին գումարային խնդիր է ունեցել. ասել է, որ ուզում են իր բնակարանը ձեռքից խլել և ինքն ստիպված է այդ քայլին դիմել։

ԱԻՆ աշխատակիցների ժամանելուց հետո քաղաքացին ինքնակամ հեռացել է։