«Զիլի» վարորդը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու համար

Փայտով լցված բեռնատարի վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին ու չի կանգնեցրել մեքենան։ Նա հարվածել է ոստիկանների մեքենայի հետնամասին ու փորձել փախչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել

«2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ոստիկանության Գորիսի բաժնի 2 տեսուչ ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Վարորդը բեռի օրինականությունը ստուգելու նպատակով ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջը չի կատարել և դիմել է փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ապօրինի ծառահատում Սյունիքում. օրինախախտները համայնքի ղեկավարն ու իր որդիներն են

Այնուհետև տեսուչի կանչով օգնության եկած` նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները և ճանապարհային ոստիկանության ծառայողները, փարոսիկներ և ազդանշաներ տալով, փորձել են կանգնեցնել «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Սակայն վարորդը, ավտոմեքենան վարելով Սիսիանի ուղղությամբ՝ դիտավորությամբ հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի հետնամասին՝ այն դուրս հանելով ճանապարհի երթևեկելի մասից։ Բեռնատարը հարկադրաբար կանգնեցվել է Սիսիանից ընդառաջ եկած ՃՈ աշխատակիցների օժանդակությամբ:

Ստեփանավանի անտառները հատողներն ու դրա դիմաց կաշառք ստացողները կնստեն ամբաստանյալի աթոռին

Դեպքի առթիվ Սյունիքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 326-րդ հոդվածով (պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը)։

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է: