Եվրոպան անցյալի կրկնություն չի ուզում. փորձագետը` Մակրոնի` Պուտինին ուղղված նամակի մասին

ԶԼՄ–ները գրում են, որ Ֆրանսիայի նախագահը արձագանքել է միջին ու փոքր հեռահարության հրթիռների հետ կապված ՌԴ առաջնորդի առաջարկությանը։ Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել փորձագետ Պավել Տարուսինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Նոյեմբեր — Sputnik.  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է ուսումնասիրել ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուտինի` Եվրոպայում Միջին ու փոքր հեռահարության հրթիռների տեղակայման համար մորատորիում մտցնելու մասին առաջարկը։ Այս մասին գրում է  Frankfurter Allgemeine թերթը, որը պնդում է, որ իր տնօրինության տակ է գտնվում Պուտինին ուղղված Մակրոնի նամակի տեքստը։

Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Վլադիմիր Պուտինը «Եվրոպայի և Ասիայի հիմնական երկրների» ղեկավարներին միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ ուղերձ է հղել։

Ինչպես գրում է թերթը` Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 23-ին պատասխանել է նամակին և խոստացել մանրակրկիտ ուսումնասիրել Պուտինի առաջարկը, ինչպես նաև քննարկել այն երկկողմանի և բազմակողմանի ձևաչափում։

Փարիզի դիրքորոշումը թույլ է տալիս հուսալ, որ հետագայում բանակցություններ կլինեն, համոզված է ՄՊՀ պետական կառավարման ֆակուլտետի դասախոս Պավել Տարուսինը, որը իր տեսակետը հայտնել է Sputnik ռադիոկայանի եթերում։

Ռուսները կվերադառնան Կուբա և կբացեն ռազմակայա՞ն. ՄՓՀՀՎ պայմանագրի չեղարկման հակաքայլերը

«Մակրոնը շարունակում է Ռուսաստանի հետ հաշտեցման, վստահելի հարաբերությունների վերականգնման քաղաքականությունը, ինչը կնվազեցներ Եվրոպայի տարածքում զինված հակամարտության առաջացման հավանականությունը։ Եվրոպան հիշում է անցած դարի 70-ականների վերջի իրադարձությունները, երբ մեր «Պիոներ» հրթիռները և ամերիկյան «Փերշինգները» տեղակայվում էին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, և այն չի ցանկանում, որ այդ իրադարձությունները կրկնվեն։ Առավել ևս, որ Մակրոնը ոչ միանշանակ վերաբերմունք ունի ՆԱՏՕ–ի վերաբերյալ։ Մակրոնի դիրքորոշումը թույլ է տալիս որոշակի հարթակներ գտնել բանակցությունների համար` նոր տեսակի սպառազինություն չտեղակայելու, պետական բյուջեի վրա բեռ չդնելու և Եվրոպայում անվտանգությունը չնվազեցնելու համար», – կարծում է Պավել Տարուսինը։

Հյուսիսային Կորեան պատրաստվում է գործարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ

Օգոստոսի 2-ին դադարեց գործել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը։ Նախաձեռնողը ԱՄՆ–ն էր, որը Ռուսաստանին մեղադրեց համաձայնագիրը չկատարելու մեջ և տարեսկզբին հայտարարեց դրանից դուրս գալու իր մտադրության մասին։ Մոսկվայում մեղադրանքները հերքում են և պատասխան դժգոհություններ են ներկայացնում ամերիկացիներին` համաձայնագրի պահանջները չկատարելու համար։