Խորեն Հովհաննիսյանն առաջին օգնություն է ցուցաբերել ուշաթափված պատանի ֆուտբոլիստին

Պարզվում է` լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ոչ միայն գերազանց տիրապետում էր ֆուտբոլին, այլ նաև հիանալի գիտելիքներ ունի առաջին օգնություն ցուցաբերելու գործում: «Փյունիկ» մարզադպրոցում նրա միջամտությունն է փրկել պատանի ֆուտբոլիստին առողջական ավելորդ խնդիրներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում «Փյունիկ» - «Ֆուտբոլի Ակադեմիա» պատանիների խաղի ընթացքում օրեր առաջ հյուրերի ֆուտբոլիստներից մեկը` 16–ամյա Դավիթ Ախոյանը, ուշագնաց է եղել։ Ուշաթափված երիտասարդը Խորեն Հովհաննիսյանի ջանքերով հեռու է մնացել ավելի վատ ելքերից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ակադեմիայի սպորտային գծով փոխտնօրեն Սամվել Սարգսյանը։

«Անին» իմ առաջին լուրջ հաջողությունն էր. ո՞ւմ հետ է հույս կապում Խորեն Հովհաննիսյանը

Պատանի ֆուտբոլիստը գնդակով դեմքին ուժեղ հարված է ստացել ու, գիտակցությունը կորցնելով, ընկել: Բռնցքամարտի լեզվով ասած` պատանին հայտնվել է նոկաուտում: Խաղին հետևող Խորեն Հովհաննիսյանը, բարձրակարգ բժշկին բնորոշ հատկանիշներով, անմիջապես կարողացել է բացել տղայի բերանն ու թույլ չի տվել, որ նրա լեզուն կուլ գնա: Հովհանիսյանի միջամտությունից հետո պատանին ուշքի է եկել, ու նրա առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:

Ֆուտբոլը, ինչպես և մյուս մարզաձևերը, ռիսկեր է պարունակում իր մեջ: Առաջին օգնությունը շատ դեպքերում ճակատագրական կարող է լինել վնասվածք ստացած մարզիկի համար: Ֆուտբոլային լեզվով ասած` 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում:

Մինասյանի թիմի ռեկորդն ու Գրիգորյանի նորամուտը. ովքեր կպայքարեն Հայաստանի գավաթի համար

Նշենք, որ նոյեմբերի 25–ին պարզ դարձավ, որ հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյաննիր թեկնածությունը կառաջադրի  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հովհաննիսյանն առաջինն է, որ հաստատել է իր մասնակցությունը ՀՖՖ նախագահի ընտրությանը, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` բացի նրանից, ևս 4 թեկնածու կա։ Այս պահին անունները հրապարակման ենթակա չեն, քանի որ նրանք դեռ պաշտոնապես չեն առաջադրվել։Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։