Թոփ մոդել հայկական ձևերով, կամ ինչպես Արամ Գևորգյանը հայտնվեց Vogue–ի էջերին

Թոփ մոդել Արամ Գևորգյանը Sputnik Արմենիայի ընթերցողներին հետաքրքիր փաստեր պատմեց մոդելային բիզնեսում աշխատանքի և հայրենիք կատարած առաջին աշխատանքային այցից տպավորությունների մասին։
Sputnik

Արամ Գևորգյանը հիրավի կարող է համարվել Եվրոպայի և Ամերիկայի ամենապահանջված մոդելներից մեկը։ John Varvatos, Richard Chai, Etro. ահա նորաձևության տների փոքր մասը, որոնց ցուցադրություններին մասնակցել է Արամը։ Նրա խոսքով` «շոուների թիվը անհաշվելի է, Միլանում և Փարիզում գրեթե ամեն տեղ քայլել է»։

«Gucci–ի հայ մոդելը` Թբիլիսիում». ինչպես է Արմինեն ֆուրոր առաջացրել վրացիների մոտ

Արամի կարիերային թռիչքը տեղի է ունեցել 19 տարեկանում, երբ նա նկարահանվել է Tommy Hilfiger–ի և DKNY–ի գովազդային արշավների համար։

«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում

«Դրանից հետո աշխատանքի քանակը զգալիորեն ավելացավ։ Ստիպված էի անընդհատ մեկնել Ամերիկա», – մեկնաբանեց մոդելը։ Արամը նաև ակտիվորեն նկարահանվել է սնդուսափայլ (глянцевый) ամսագրերի համար։ Ամենից հայտնիները եղել են Vogue–ի բրիտանական, ճապոնական և ռուսական տարբերակները, Dazed & Confused ամսագիրը։

Այս աշնանը մոդելին հրավիրել են երևանյան LaGalleria բուտիկի նոր նկարահանման համար։ Արամի թեկնածությունն առաջարկել է հայտնի ուկրաինացի լուսանկարիչ Ալիսա Բերգը։ Հենց նրա միջոցով է թանկարժեք հագուստի խանութը գտել Գևորգյանին։

Փայլել է ոչ միայն հայ մոդելը. Թբիլիսիի քաղաքապետի կինը պոդիում է բարձրացել երեխաների հետ

«Հրավերը շատ անսպասելի էր։ Ընդամենը մի քանի րոպե մտածեցի դրա մասին և միանգամից համաձայնեցի»,–պատմեց մոդելը։

Եվ չի սխալվել։ Արամն իր հայկական թիմը կատարյալ անվանեց և ընդգծեց, որ կուզեր կրկին աշխատել նրանց հետ։

Հայ մոդելը ծնվել է Մոսկվայում։ Մանուկ հասակում հաճախ է եղել Հայաստանում։ Սակայն հայրենիքը գրեթե չի հիշում, ուստի կարելի է ասել, որ սա հասունացած հերոսի առաջին աշխատանքային այցն է։ Չնայած իր «ռուսականությանը»` Գևորգյանը սիրով է արտահայտվում հայրենիքի մասին.

«Երբեմն բավական է մի քանի հայերեն բառ լսել փողոցում մտովի հայրենի լեռներ, հայկական վայրի բնության գիրկը տեղափոխվելու համար»,–ասաց նա։

Արամի մոտ վառ տպավորություններ են ստեղծվել «նոր» Հայաստանի մասին։ Այնքան, որ թռիչքից մի քանի ժամ առաջ նա անընդհատ կրկնել է, որ կուզեր մի քանի օր էլ մնալ։ Մոդելը ծրագրում է Հայաստան վերադառնալ 2020թ.–ի ամռանը։

«Gucci–ի հայ մոդելը` Թբիլիսիում». ինչպես է Արմինեն ֆուրոր առաջացրել վրացիների մոտ

Նա ասել է, որ հունիսին ուզում է մասնակցել System of a Down–ի համերգին և մեկ շաբաթով մնալ Երևանում, որպեսզի լիովին վայելի «այս հիասքանչ քաղաքը»։