ՌԱԴԻՈ

Դոխոյան. «Սպասում ենք, որ լինի ՀՖՖ-ին առընթեր ՀԿ-ների զտում և կատարվի ճիշտ ընտրություն»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության գործադիր տնօրեն Կարեն Դոխոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին և ՀՖՖ ղեկավար կազմի գալիք ընտրություններին:
Sputnik
Դոխոյան. «Սպասում ենք, որ լինի ՀՖՖ-ին առընթեր ՀԿ-ների զտում և կատարվի ճիշտ ընտրություն»

Կարեն Դոխոյանի կարծիքով՝ եթե հրաժարական են տվել ֆեդերացիայի նախագահն ու գործադիր կոմիտեի անդամները, ապա ինքնին հասկանալի է, որ իրավիճակը լավ չէ, և ֆուտբոլային հանրությունն այս պարագայում ակնկալում է, որ գործադիր կոմիտեի` ֆեդերացիային առընթեր ՀԿ-ները զտելու խոստումները կիրականանան:

Մինասյանի թիմի ռեկորդն ու Գրիգորյանի նորամուտը. ովքեր կպայքարեն Հայաստանի գավաթի համար

«ՀԿ-ներն են ընտրելու գործկոմի նոր կազմն ու ՀՀՖ նախագահին: Բնականաբար, այդ կազմակերպությունները պետք է լինեն ֆուտբոլային գործունեություն ծավալող, որոնք իրականում զբաղվում են ֆուտբոլով: Սպասում ենք, որ զտումը լինի, հույս ունենք, որ մի քանիսն իրենց թեկնածությունը կառաջադրեն ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ու բաց դեբատների ժամանակ կներկայացնեն իրենց ծրագրերը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դոխոյանը:

Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ ֆուտբոլային հանրությունը կատարի ճիշտ ընտրություն, որպեսզի դրանից հետո տեղի ունենա համախմբման գործընթաց, միավորվեն բոլոր մասնագետները՝ կատարելով ընդհանուր աշխատանք:

Կոլորի՞տ, թե՞ հակասանիտարական վիճակ. Երևանում շարժական կրպակների խնդիրը կրկին հրատապ է

Դոխոյանի կարծիքով՝ պակաս կարևոր չէ, թե ինչպես կձևավորվի գործկոմի կազմը, ովքեր կընդգրկվեն դրանում: Ըստ նրա՝ նշված անձինք պետք է հեղինակություն ունենան ֆուտբոլում, լինեն ֆուտբոլային մասնագետ, ունենան համապատասխան գիտելիքներ, ներգրավված լինեն ֆուտբոլային գործընթացներում և վայելեն շատերի հարգանքն ու վստահությունը:

Հիշեցնենք, որ ՀՀՖ նախագահի պաշտոնին հավակնողների թեկնածության առաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է: Ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 23-ին:

Ձախողվում է հատկապես սերնդափոխության ապահովման գործընթացը. Ռազմիկ Գրիգորյան