Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել Թանկյանին, Քարդաշյանին ու Օհանյանին. տեսանյութ

ՀՀ վարչապետի աշխատավարձից ամեն ամիս տասը հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին։ Փաշինյանը հրապարակել է իր «չելենջի» տեսագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին: Նա առաջարկեց դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ:

Փաշինյանն ինքը մարտահրավեր նետեց System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

ՀՀ վարչապետը նշեց, որ իր աշխատավարձից ամեն ամիս ավտոմատ կերպով 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին։

Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով

Նշենք, որ սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնն է։ Աս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրեր:

Փաշինյանը Facebook-ում աշխարհի ամենաակտիվ առաջնորդների տասնյակում է