Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նորմալ զարգանում են, ինչպես և պետք է լինի երկու երկրների դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումը կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բոլոր խնդիրները լուծվում են. Պուտինի օգնականը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին

«Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,–ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չմեկնաբանեց Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ–ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։

Փաշինյանը «գաղտնազերծել» է Պուտինի հետ գազի սակագնի մասին բանակցությունների մանրամասները

Բացի այդ, Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասաց նա։

Պեսկովը հավելեց նաև, որ 2020–ին Փաշինյանի` ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։

Լավրովն արձանագրեց Արցախի ժողովրդի իրավունքը. Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի խոսքը

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։