Իտալացի պատգամավորն ամուսնության առաջարկ է արել խորհրդարանում. տեսանյութ

Իտալացի պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն ամուսնության առաջարկ է արել երկրաշարժից հետո տարածքը վերականգնելու մասին նախագծի քննարկման շուրջ բանավեճերի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն սիրելիի ձեռքը խնդրել է օրենսդրական մարմնի նիստի ընթացքում։ Ռոմանտիկ նիստի տեսագրությունը հայտնվել է YouTube–ում։

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ

«Լիգա» կուսակցության պատգամավորը ընկերուհուն` Էլիզային, ամուսնության առաջարկ է արել խորհրդարանական ամբիոնից` հերթագրվելով երկրաշարժի հետևանքով տուժած տարածքները վերականգնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալու համար։ Նրա սիրեցյալն այդ պահին նստած է եղել հանդիսատեսի շարքերում։

Ամուսնության այսպիսի առաջարկ հաստատ չեք տեսել. տեսանյութ

Դի Մուրոն, հանելով մատանու տուփը, հայտարարել է` ցավում է խորհրդարանի աշխատանքն ընդհատելու համար, բայց դա իր համար յուրահատուկ և անկրկնելի օր է։

«Ես դիմում եմ ամբիոնից` Էլիզա, կամուսնանա՞ս ինձ հետ», – ասել է նա։

Էլիզան երկար չի սպասեցրել, պատգամավորները սկսել են ծափահարել։ Սակայն սիրահարված պատգամավորի արարքը չի գնահատել Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն` հայտարարելով, որ զգացմունքները կարելի է հասկանալ, բայց անպատեհ է ելույթները նման քայլի համար օգտագործելը։

Այսպես կարող են միայն հայերը․ ամուսնության առաջարկություն` Արարատի գագաթին. տեսանյութ