Հայաստանի զորախումբը Մոսկվայում կմասնակցի Մեծ հաղթանակի շքերթին

Ռուսաստանի նախագահը ՀԱՊԿ մասնակից երկրների առաջնորդներին շնորհակալություն է հայտնել համատեղ շքերթի անցկացման գաղափարին աջակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զորախմբերը կմասնակցեն Հաղթանակի շքերթին, որը կկայանա 2020 թվականի մայիսի 9–ին Կարմիր հրապարակում։ Այս մասին այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Sputnik Ղրղզստանը։

Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում, որ մեր պետությունները հետագայում էլ միասնական դիրքորոշում ունենան Խորհրդային միության ժողովուրդների` ֆաշիզմը հաղթելու հարցում որոշիչ դերակատարություն ունենալու մասին»,–ասել է ՌԴ նախագահը։

Եվրոպան անցյալի կրկնություն չի ուզում. փորձագետը` Մակրոնի` Պուտինին ուղղված նամակի մասին

Պուտինը հիշեցրել է, որ վերջերս ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան կոմիտեն հավանություն է տվել ֆաշիզմի հերոսացնելու դեմ պայքարի մասին ՄԱԿ–ի բանաձևին։ Դրա օգտին քվեարկել է 121 պետություն։

«Կուզենայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ–ի մասնակիցներին,  որոնք ոչ միայն աջակցեցին բանաձևին, այլև դրա համահեղինակները դարձան»,–նշել է Պուտինը։

Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին

ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ նախատեսվում է ընդլայնել կազմակերպության բարեկամների շրջանակը բոլոր շահագրգռված երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելու հաշվին։ Խոսքը երկրներին ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին է։

Բացի այդ, Պուտինի խոսքով, կարևոր է մեծացնել կազմակերպության խաղաղապահ ներուժը, պահպանել խաղաղապահ ուժերի բարձր պատրաստականությունն ու բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը։

ՀԱՊԿ–ի նիստում ԼՂ–ի հարցն ու Սիրիայում ապրող հայերի անվտանգության խնդիրն է բարձրացվել

 

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի. Ղրղզստանի ու Տաջիկստանի առաջնորդները հանդիպել են Բիշքեկում` միջազգային ու տարածաշրջանային խնդիրները քննարկելու, Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանն ամրացնելու ու կազմակերպության ռազմական ներուժը զարգացնելու համար։