Անգելա Մերկելն ընկել է բեմում, բայց ոչ ոք չի օգնել նրան. տեսանյութ

Գերմանիայի կանցլերը Բեռլինի բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում սայթաքել է բեմ բարձրանալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում սայթաքել ու ընկել է բեմում։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է բրիտանական Daily Mail պարբերականը։

Մերկելն աթոռին նստած է լսել Գերմանիայի և Դանիայի օրհներգերը. տեսանյութ

Մերկելը սայթաքել է, երբ բեմ է բարձրացել Բեռլինի բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։ Դահլիճում նստածներից ոչ ոք օգնության չի հասել նրան։

Անգելա Մերկելը բարձրանալուց հետո կատակել է. «Ես չնկատեցի աստիճանները։ Հաջորդ անգամ դրանցից կօգտվեմ»։

Անգելա Մերկելը կրկին սկսել է ցնցվել պաշտոնական հանդիպման ժամանակ. տեսանյութ

Գերմանական արդյունաբերության և առևտրային պալատների ներկայացուցիչները, որոնք նստած են եղել դահլիճում, կանցլերի կատակից հետո ծիծաղել են։ Այնուհետև Մերկելը սկսել է իր ելույթը, որը եղել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում փոփոխությունների անհրաժեշտության մասին։

Ներքնազգեստով գեղեցկուհիներն ու զարմացած Մերկելը․ շաբաթվա լավագույն լուսանկարները