ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Արդեն նշմարվել է ՀԱՊԿ–ի հնարավոր գործընկերների շրջանակը, կան նաև կազմակերպության դիտոդրների թեկնածուներ։ Այս մասին այսօր Բիշքեկում ՀԱՊԿ–ի խորհրդի նիստն ամփոփելով ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների բոլոր առաջնորդները խոսել են նոր գործընկերներ ներգրավելու անհրաժեշտության մասին։
«Անկասկած այդ մեխանիզմի իրականացումը կբարձրացնի մեր կազմակերպության իմիջն ու կարգավիճակը միջազգային ասպարեզում», – ընդգծել է Սեմերիկովը։
Հայաստանը կշարունակի ներդրում ունենալ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման գործում. Փաշինյան
Գագաթնաժողովի ընթացքում կառույցի նախագահությունը Ղրղզստանից պաշտոնապես փոխանցվեց Ռուսաստանին։
Նշենք` այսօր ավելի վաղ ՀԱՊԿ երկրների առաջնորդները հաստատել են Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1–ից։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ անդամ երկրներն են
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղրզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։