Նոր կանոնները կստիպեն բժիշկներին լքել Վրաստանը. փորձագետ

Առողջապահության հարցերով փորձագետ Վատո Սուրգուլաձեն կարծում է, որ բուժսպասարկման որակի անկումը, փոքր կլինիկաների փակումը և բարձր որակավորում ունեցող կադրերի (որոնք կմեկնեն այլ երկրներ աշխատելու) արտահոսքը նոր կանոնների կիրառման հետևանք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Նոյեմբեր — Sputnik. Նոյեմբերի 21-ից Վրաստանում բուժհաստատությունների համար սակագների նոր միասնական համակարգ է գործում։ Առաջին փուլում կարգավորումները անդրադարձել են վերակենդանացման բաժանմունքներին և սրտի վիրաբուժությանը։ Նոր կարգավորումները տարածվում են այն բուժհիմնարկների վրա, որոնք ներառված են առողջապահության համընդհանուր ծրագրում։ Որոշ կլինիկաներ ստիպված են հիվանդներին բուժծառայություններ մատուցել այն սակագներով, որոնք սահմանվել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների Վրաստան չգալը մեծ վնաս է տվել. Բուրջանաձեն բացել է փակագծերը

«Ինֆլյացիա է գնում, բարձրացել են դեղերի գները։ Յուրաքանչյուր երկրում, որտեղ պետությունը զբաղվում է բժշկական ծրագրերով, ամեն տարի գների ինդեքսացիա է տեղի ունենում, այսինքն` գները աճում են կախված ինֆլյացիայի գործակցից և արժույթի գնողունակությունից։ Մեզ մոտ ամեն ինչ գնում են եվրոյով, դոլարով, ֆունտով։ Ինքներդ եք տեսնում, թե ինչ է տեղի ունեցել լարիի հետ։ Որակը կփչանա, կսկսեն ցածրորակ դեղորայք, պրոթեզներ և սրտի վիրաբուժություն համար անհրաժեշտ այլ պարագաներ գնել։  Նվազելու է բժիշկների աշխատավարձը, նրանք կսկսեն մեկնել այստեղից, շատերը սկսել են տեղեր փնտրել, որտեղ կկարողանան մեկնել», – Sputnik Գրուզիային ասել է  Սուրգուլաձեն։

Սուրգուլաձեի խոսքով` նոր կարգավորումների համաձայն` վերակենդանացման բաժանմունքում  հիվանդի անցկացրած մեկ օրը 440 լարի արժե, իսկ որակյալ բուժում ստանալու համար առնվազն 800-1000 լարի է պահանջվում։

Անցած շաբաթ 26 հիվանդանոցներ նամակ են ուղղել վարչապետին, խորհրդարանի խոսնակին, խորհրդարանի մասնագիտական կոմիտեին, Ժողովրդական պաշտպանին և Առողջապահության նախարարին` խնդրելով հետաձգել որոշումը։ Սակայն, անկախ կլինիկաների խնդրանքից, կարգավորումներն ուժի մեջ են մտել։

Թբիլիսիում ցուցարարների շարքերն ընդլայնվում են, իշխանությունը չի զիջում

Կլինիկաների ղեկավարները դժգոհել են, որ նոր սակագները սահմանվել են առանց բուժհաստատությունների հետ  նախնական խորհրդակցության, ինչն անթույլատրելի է։  Ի պատասխան Առողջապահության նախարարությունը  հայտարարել է, որ սակագների սահմանման գործընթացը կոնկրետ բուժծառայությունների համար չի ավարտվել,  և այս անգամ դրանք կքննարկվեն մասնավոր հատվածի հետ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին

Վրաստանում պետական բժշկական ապահովագրության  ծրագրում ներառված են երեխաները, ուսանողները, թոշակառուները, առողջության սահմանափակ հնարավորություններով անձինք, մանկավարժները և ցածր ու միջին եկամուտ ունեցող քաղաքացիները։