ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Այս տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի այցելի Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Ի սկզբանե չի ծրագրվել, որ Զելենսկին պետք է այցելի Հայաստան», – ասաց նա։
Ուկրաինական ԶԼՄ–ներն այսօր գրել են, որ Զելենսկին չեղարկել է իր այցը Երևան և Թբիլիսի` որոշելով տարածաշրջանային այցի շրջանակում սահմանափակվել դեկտեմբերի 16–ին Բաքու մեկնելով։ ԶԼՄ–ների հաղորդագրություններում նշվում է, որ Ուկրաինայի նախագահը որոշել է Թբիլիսի չայցելել ցույցերի պատճառով։
Զելենսկին երդվել է չսափրվել մինչև ձերբակալված նավերն Ուկրաինա չվերադառնան
Զելենսկին այս տարվա ապրիլի 21–ին դարձել է Ուկրաինայի նախագահ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր
Զելենսկուն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և ուկրաիներենով Twitter-ում գրառում կատարել։