Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերը դադարեցվել են. հայտնի է պատճառը

Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը դադարեցրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթերը դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։

«Ընկերությունը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունն է: Համաձայն հայտարարության՝ չվերթերը դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը»,–գրում է կայքը։

Որպես թռիչքների դադարեցման պատճառ մատնանշված է 2016–ից Թուրքիայում սկսված տնտեսական վայրիվերումներն ու դրա պատճառով ընկերության ունեցած կորուստները: Դրան գումարվել է նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել ֆինանսական խնդիրների լուծման համար ժամանակավորապես դադարեցնել չվերթերը: 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ

ԱՄՆ Կոլումբիայի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

Նշվում է, որ նախօրոք գնված տոմսերի վերադարձի կամ ամսաթվերի փոփոխության պահանջների համար դեկտեմբերի 16-ին հատուկ ուղեցույց կտեղադրվի ընկերության կայքում: Իսկ մինչ այդ ամսաթիվը փակ կլինեն նաև ընկերության տոմսերն ամրագրելու բոլոր համակարգերը:

Հռոմն Իսրայելին կհանձնի Քրիստոսի մսուրը. երկու հազար տարի անց մասունքը կվերադառնա Բեթղեհեմ

Հիշեցնենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղեղ չվերթեր էր իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։