«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

Սահմանային անասնաբուժական հսկողություն անցկացնելիս պարզվել է, որ Մաքսային միության տարածքում գործող ձեռնարկությունների ռեեստրի «Ցերբեր» համակարգի գործարանն ունի «ժամանակավոր սահմանափակումներ» կարգավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում, Մոսկովյան և Տուլայի շրջանների «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը Վնուկովոյում կասեցրել է երշիկեղենի խմբաքանակի ձևակերպումը, որը պետք է առաքվեր Հայաստան։ Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ռոսսելխոզնադզորը խախտումների պատճառով արգելել է հայկական արտադրանքի ներկրումը

Մի քաղաքականացրեք Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման հարցը. Ռոսսելխոզնադզոր

«2019թ.–ի նոյեմբերի 8–ին «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվայի, Մոսկովյան և Տուլայի շրջաններում Ռոսսելխոզնադզորի վարչություն է դիմել  մի ընկերություն` 124 կգ քաշով երշիկեղենի խմբաքանակը ձևակերպելու համար, որը պետք է առաքվեր Հայաստան։

Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի հայկական արտադրանքի ներկրումը Ռուսաստան

Սահմանային անասնաբուժական հսկողությունը պարզել է, որ գործարանը` Մաքսային Միության տարածքում գործող ձեռնարկությունների ռեեստրի «Ցերբեր» համակարգում ներառված արտադրողը, «ժամանակավոր սահմանափակումներ» կարգավիճակ ունի։

Հաղորդագրությունում նշվում է, որ արգելվում է այդ ապրանքն օդանավ բեռնել։