Փաշինյանի առաջարկով Արմեն Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրելիս հիմք է ընդունել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,–ասվում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տիգրան Եսայանին է նույն հիմքով նշանակել ոստիկանության պետի տեղակալ։

Ոստիկանության շենքերի մուտքերի մոտ և հարցաքննության սենյակներում տեսախցիկներ կլինեն

Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին 

Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: