Նիկոլ Փաշինյանը հասավ Բիշքեկ

Բիշքեկի օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեցին Ղրղզստանի վարչապետն ու ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հասավ Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նոյեմբերի 28-ին կկայանա ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

Բիշքեկի «Մանաս 2» օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը։

Այս երեկոյան ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կմասնակցեն Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի անունից տրվող ոչ պաշտոնական ընթրիքին։

ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների ու հանդիպումների մեծ մասը կկայանան վաղը` նոյեմբերի 28-ին։ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահի հետ։

Նիկոլ Փաշինյանը հասավ Բիշքեկ

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները